Ծառուկյանը վճռորոշ պահին ժողովրդի կողքին կանգնեց
Շարունակվում է համաժողովրդական պայքարը՝ այսօր առավոտից ավելի մեծ թափ հավաքելով։ Պահը վճռորոշ էր և այս բարձր գիտակցմամբ էլ այսօր երկրի երկրորդ քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միացավ համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իր կուսակցականներին, համակիրներին ու ողջ հայ ժողովրդին մոբիլիզացվել ու միանալ համաժողովրդական շարժմանը։Այս լուրը մեծ խանդավառությամբ ընդունվեց ժողովրդի կողմից և հաշված ժամեր անց մարզերից ու Երևանից հազարավոր մարդիկ միացան խաղաղ անհնազանդության ցույցերին։ Գագիկ Ծառուկյանի միացումը նոր շունչ հաղորդեց շարժանը, բազմապատկեց ընդդիմության ուժերը ոչ միայն փաղոցային պայքարում, այլև՝ խորհրդարանական հարթակում։ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի կողքին կանգնելով ու ընդդիմադիր առաջնորդների ձեռքը բռնելով՝ համաժողովրդական պայքարը դարձավ անպարտելի։ Այսօր պատմական պահ է, երբ ժողովրդի համար այսքան ճակատագրական պահին ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը վերստին իր քայլերով հաստատեց, որ ժողովրդի կողքին կանգնած է միշտ։
Այնպես որ՝ ժամը 19,00-ին հանրապետության հրապարակ