Շտապ...հերթն հասավ Տարոն Մարգարյանի հրաժարականին
blog.168.am-ը գրում է.
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:
Հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։
Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։
Մանրամասներն՝ Այստեղ