Ինչը ստիպեց Սամվել Ալեքսանյանին կրկին վերադառնալ Հայաստան. Բացառիկ հարցազրույց
Վերջին օրերի ընթացքում համացանցում լուրեր էին տարածվել, թե Սամվել Ալեքսանյանը հեռացել է Հայաստանից: Բայց փաստորեն կա՛մ լուրերը չէին համապատասխանում իրականությանը, կա՛մ Ալեքսանյանը արդեն վերադարձել է: Վերջինի իրական լինելու դեպքում հարց է ծագում, թե ինչու նա վերադարձավ հիմա:
ՀԺ-ն ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ եթե իշխանափոխություն լինի, ապա կապիտալը դուրս կտանի՞:
«Իմ դեմքից երեւում է, որ ես կապիտալ դուրս տանո՞ղ եմ: Ես մի հատ թերթի բուտկա ունե՞մ դրսում»,- ասաց նա:
Ֆեյսբուքում հայտնված այն մտահոգություններին, որ «Երեւան Սիթիի» սննդամթերքներից որոշների մեջ լուծողական դեղորայք կա, Ալեքսանյանն ասաց.
«Դուք հավատու՞մ եք այդ սուտ բաներին: Քեզ եմ հարցնում, դու հավատո՞ւմ ես: Սուտ բաներ է»:
Հարցին՝ նա կլքի՞ ՀՀԿ-ն, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց.
«Ես կյանքում ոչ մի բան չեմ փոխել ու չեմ փոխի»:
Առավել մանրամասն՝ այստեղ