Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերը
Հասարակություն

Փաշինյան. ՀՀԿ-ից ոչ ոք չի կարող լինել վարչապետի թեկնածու

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ից ոչ ոք չի կարող լինել վարչապետի թեկնածու: Այս մասին միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀԿ-ն չպետք է փորձի պահել իշխանությունը, միակ պայմանը բանակցության կարող է լինել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը: Մենք պնդում ենք, որ մեր բանակցություններին պետք է մասնակցեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահը և ՀԿԿ խմբակցության ղեկավարը, այլապես բանակցություններն անիմաստ են», - ասել է նա:

Պատասխանելով վրացի լրագրողի հարցին՝ պատրա՞ստ եք վարչապետ դառնալ, Փաշինյանն ասաց՝ այո, եթե ժողովուրդը նման ցանկություն արտահայտի։

Ռուս լրագրողը հարցնում է՝ ՀՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել, ինչու՞ եք զրկում նրանց ձայնի իրավունքից։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ընդդիմության շարժումը վայելում է հասարակության 90%-ի աջակցությունը:

«Դա նույն բանն է, ինչ ասել է Սարգսյանը՝ ուժը, որը 7% է հավաքել, չի կարող խոսել ժողովրդի անունից», - ասում է Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի կառավարման ժամկետը վերջացել է ՀՀ-ում, և այն վերակենդանացնելու յուրքանչյուր փորձ ոչ մի տեղ չի տանում:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստ է արդյոք Փաշինյանի կուսակցությունը կառավարել երկիրն իր մարդկային ռեսուրսներով, Փաշինյանը պատասխանել է. «Մենք, իհարկե, պատրաստ ենք առաջնորդել մեր երկիրը և մենք վստահ ենք»: Նա նաև հավելել է, որ իշխանափոխության դեպքում երկրի ղեկավարմանը հնարավոր է ներգրվվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Փաշինյանը պատասխանել է նաև ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին: Նա ասել է, որ կատարվածում աշխարհաքաղաքական որևէ ուժ ներգրվված չէ:

«Ես հույս ունեմ, որ այդ ուժերը հասկանում են սա: Իհարկե մենք պատրաստ ենք խոսել Հայաստանի և ՌԴ-ի, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին: Մենք միշտ պաշտպանելու ենք նաև ԼՂՀ շահը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործընթացում ամենակարևորը ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային շահն է:

Անդրադառանալով ՀՀ-ի և ՌԴ–ի միջև հարաբերությունների մասին հարցին, Փաշինյանն ասել է, որ կասկած չկա, որ այս երկու երկիրը բարեկամական պետություններ են:

«Սա չի նշանակում, որ մեր հարբերություններում խնդիրներ չկան, մեր նպատակը այդ խնդիրները քննադատելը չէ, այլ լուծելն է բանկցությունների միջոցով, և ես վստահ եմ, որ դրանք կստացվեն: Խնդիրները կապված են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների շահերի հետ, մեր տարածաշրջանի հետ, ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի հետ, ինչի արդյունքում խախտվել է ռազմական հավասարակշռությունը», -ասել է նա՝ հավելելով, որ երկու երկրի միջև անլուծելի խնդիր չկա:

«Օրինականության հաստատումը նշանակում է նաև անմեղության կանխավարկած, ինչը նշանակում է որ այդ կանխավարկածը գործում է նաև հակառակորդների համար», - նման կերպ է արտահայտվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանի դատական հետապնդումը։

Նա հիշեցրել է, որ ասել է՝ վենդետաներ չեն լինելու։ «Մենք կարող ենք շատ բան մտածել՝ և մտածում ենք, բայց մի բան է մտածելը, մի բան՝ ապացուցելը․․․ որևէ մեկը չպիտի ապացուցի իր անմեղությունն, այլ ընդհակառակը՝ պիտի ապացուցվի ինչ-որ մեկի մեղավորությունը, և այդ սկզբունքը պիտի աշխատի 100 տոկոսով։ Հակառակ դեպքում, ամենն անիմաստ է, ի՞նչ իմաստ անել ամեն ինչ նույն ձև, ինչ նախկինում», - ասել է նա։

Նա պնդել է նաև, որ Մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, և դա շատ կարևոր հանգամանք է։ Նա ասել է, որ սպանություններն անպայման հետաքննվելու են, սակայն ինքը դատախազ և դատավոր չէ՝ մեղավորներին նշանակելու համար։

Փաշինյանն ասում է՝ ընտրությունները կանցնեն ամենակարճ ժամկետում, այդ ընթացքում պետք է լրջորեն բարեփոխվի ընտրական օրենսգիրքը և ընտրական համակարգը, որը կերաշխավորի ազատ և ժողովրդավարական ընտրություններ ՀՀ-ում:

Աշխարհաքաղաքական կողմոնորշման մասին հարցին անդրադառնալով, Փաշինյանն ասաց, որ ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ են, ոչ էլ իրանամեպ:

«Մենք ելնում ենք ՀՀ-ի շահերից, իսկ սա նշանակում է, որ մենք չափազանց բարձր ենք գնահատում հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-ամերիկյան, ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում զարգացնել մեր հարբերությունները աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ՝ ի հաշվի այլ երկների հետ հարաբերությունների»- ասել է Փաշինյանը:

Մանրամասներն՝ այստեղ