Մոսկվայում Գարեգին Բ-ի եղբայրը ոստիկանություն է կանչել, բերման են ենթարկվել հայ ցուցարարները
Ապրիլի 22-ին Մոսկվայի հայերը հայկական եկեղեցու բակում ցույց են արել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, գրում է mamul.am-ը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով Գարեգին Բ. կաթողիկոսի եղբայրն է, ոստիկանություն է կանչել:
Տեսնելով ոստիկաններին՝ ցուցարարները փորձել են մտնել եկեղեցի, սակայն Եզրասը փակել է դռները: Ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների: