Ինչպես են ոստիկանները փախչում՝ տեսնելով մոտեցող ցուցարարներին (տեսանյութ)
Այսօր մինչ Հանրապետության հրապարակում կմեկնարկեր հանրահավաքը, ոստիկաններն ավելի քան 4 րոպեն փորձում էին փակել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը, որպեսզի ցուցարարները չկարողանային Ամիրյան փողոցով գնալ հրապարակ՝ հանրահավաքի։
Ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, չկարողացան իրենց ծրագիրն իրագործել։ Այն բանից հետո, երբ տեսան Մաշտոցի պողոտայով իջնող ցուցարարների մեծ հոսքը, լքեցին խաչմերուկը և վազելով, գնացին, նստեցին իրենց մեքենաները։