Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան
Վիդեո

Իսկ դուք գիտե՞ք, որ հղիությունը փոխում է կանանց ուղեղի կառուցվածքը

Ապագա մայրերը հաճախ են զրուցում իրենց՝ դեռ չծնված փոքրիկների հետ։ Գիտնականների կարծիքով՝ այս սրտաշարժ շփումը, ինչպես նաեւ մոր եւ երեխայի կապին հատուկ որոշ այլ դրսեւորումները կարող են պայմանավորված լինել կնոջ ուղեղում փոփոխություններով։

Լեյդենի համալսարանի (Նիդերլանդներ) աշխատակից Էլզելին Խոկզեմայի ղեկավարած գիտնականների միջազգային խումբն ապացուցել է, որ հղիությունը մոր ուղեղի վրա երկարատեւ էֆեկտ է ունենում՝ փոխելով նրա կառուցվածքը։ Հատկապես այս փոփոխություններն են կնոջը թույլ տալիս ավելի լավ հոգ տանել փոքրիկին։

Հետազոտությունն իրականացվել է 5 տարի շարունակ, որի ընթացքում գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ 25 կանանց հետազոտել են մինչեւ հղիությունը եւ երեխաների ծնունդից հետո, ինչպես նաեւ 19 ապագա հայրերի։ Գիտնականները նաեւ սքանավորել են 20 կանանց, որոնք հղի չեն եղել, եւ նրանց 17 զուգընկերների։

Արդյունքները ցույց են տվել, որ հղիների ուղեղը էականորեն տարբերվում է փորձերի մյուս մասնակիցների ուղեղից։ Մասնավորապես՝ հղի կանանց գլխուղեղի միջին առջեւի եւ հետին կեղեւում նվազել է գորշ նյութի ծավալը։ Ուղեղի այս հատվածները պատասխանատու են սոցիալական պրոցեսների համար՝ ինչպիսին են մյուսներին կարեկցելու եւ հասկանալու ունակությունը։

Գիտնականները նշում են, որ չնայած համընդհանուր ընդունված կարծիքին, որ գորշ նյութի ծավալի նվազումը բացասաբար է ազդում մարդու վրա, տվյալ դեպքում ուղեղը պարզապես իրեն ճիշտ է «կարգավորում»։ Դա է հաստատում այն փաստը, որ հետազոտության մասնակիցներից ոչ մեկի մոտ որեւէ մտավոր խանգարում չի հայտնաբերվել։

Հեղինակների կարծիքով՝ իրենց դիտարկած փոփոխությունները էվոլյուցիոն մեխանիզմ է, որը մորը թույլ է տալիս նորածնին զգայականորեն հարմարվել։ «Այս փոփոխությունները զարմանալիորեն օրինաչափ են։ Այն աստիճանի, որ համակարգչային ալգորիթմն ի վիճակի է որոշել, թե որ կանայք են հղիացել հետազոտությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, իսկ որոնք՝ ոչ»,- նշել է Խոկզեման։

Քանի որ ապագա հայրերի ուղեղի կառուցվածքում համանման փոփոխություններ չեն դիտարկվել, Խոկզեման ենթադրում է, որ երեւույթը կարող է կապված լինել կանանց մոտ արտադրվող հորմոնների աճի հետ։

Գիտնականները մայրերին նաեւ ցույց են տվել իրենց երեխաների լուսանկարները եւ հետեւել են ուղեղում ընթացող պրոցեսներին։ Պարզվել է, որ երբ մայրիկն իր փոքրիկին տեսնում է լուսանկարում, նրա ուղեղում մեծանում է նեյրոնային ակտիվությունը, ըստ որում՝ հատկապես ուղեղի այն հատվածներում, որտեղ նվազում է գորշ նյութի ծավալը։

Այս բացահայտումը գիտնականների խմբին ստիպել է լրացուցիչ հոգեբանական թեստեր կազմել, որոնք օգնել են հայտնաբերել փոքրիկին մոր էմոցիոնալ կապվածությունը։ Արդյունքում՝ պարզվել է, որ որքան փոքր է եղել գորշ նյութի ծավալը, այնքան մեծ է մոր կապվածությունը։

Ուշագրավ է, որ կառուցվածքային բոլոր փոփոխությունները հետազոտությանը մասնակցած կանանց մոտ պահպանվել են ծննդաբերությունից հետո եւս երկու տարի։

Չնայած տարածված կարծիքին, որ հղիությունն ազդում է կանանց հիշողության վրա, հետազոտողները թեստերի ընթացքում ապագա մայրերի եւ ոչ հղի մասնակիցների միջեւ ոչ մի տարբերություն չեն հայտնաբերել։

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Neuroscience ամսագրում։

Մանրամասները՝ այստեղ