Վարչապետի՝ պաշտոնաթող խորհրդականը մոտ 700 հազար դոլար փոխառություններ ունի.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Արման Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը դադարեցնելու 2016 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի, նա ունի մեկ բնակարան և «TOYOTA CAMRY 2,2 L» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս հայտարարագրել է 370 հազար ամերիկյան դոլար և 295 հազար եվրո փոխառություններ:
Խաչատրյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա՝ նոյեմբերի 28–ի դրությամբ կազմել են 7 միլիոն 197 հազար դրամ: Իսկ նրա եկամուտներն էլ տարեսկզբից մինչ այդ օրը ստացվել են աշխատավարձից և կազմել 2 միլիոն 475 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը վարչապետի խորհրդական էր նշանակվել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլի 21–ին: Մինչ այդ էլ զբաղեցնում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: