Կարեն Բոթոյանը 90 հազար դոլարից ավել դրամական միջոցներ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պատգամավոր Կարեն Բոթոյանը 47 միլիոն դրամ դրամական միջոցներ ունի: Այս մասին իմանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոով ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Բացի իր դրամական միջոցներից, Բոթոյանը հայտարարագրել է նաև իր տարեկան եկամուտները, որոնք կազմել են 6 միլիոն 483 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Կարեն Բոթոյանի կինը՝ Արմինե Մանուկյանը, 2015 թ. ընթացքում 18 միլիոն դրամով «TOYOTA CAMRY 3.5» ավտոմեքենա է գնել: Վերջինս նաև եկամուտներ է հայտարարագրել 3 միլիոն 600 հազար դրամի չափով, որը ստացված փոխառություններն (վարկեր) են:
Նշենք, որ Բոթոյանը մինչ
«Օրինաց երկիր» խմբակցության կազմով խորհրդարանում հայտնվելը 2006–2009 թթ. աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ում որպես տեսուչ, իսկ 2010–2012 թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ–ի ճարտարագետ–վերահսկիչ, ապա` փոխտնօրեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: