Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
Հասարակություն

«Ամերիկայի ձայնն» ու «Ազատություն» ռադիոկայանը այլևս չեն կարող արգելափակվել.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ հեռարձակման միջազգային բյուրոն ծրագիր է մշակում, որը կկարողանա շրջանցել այս կամ այն պետության ինտերնետ–«գրաքննությունը»: Սկզբնական փուլում ծրագիրը նախատեսված է ԱՄՆ կառավարության լրատվամիջոցների, նախևառաջ, «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանների բովանդակությունը նպատակային երկրներում հասանելի դարձնելու համար: Խոսքը, նախևառաջ, Մերձավոր Արևելքի երկրների, Չինաստանի, Իրանի, ԱՊՀ մի շարք երկրների (այդ թվում` Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան և այլն, Հայաստանը նախնական ցանկում չկա), Ղրիմի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների մասին է:

Ծրագիրը թույլ կտա շրջանցել ինտերնետ–«գրաքննությունը» վեբ–պրոքսիի վրա հիմնված բրաուզերի օգնությամբ: Այն նաև թույլ կտա ստանալու պրոքսի–սերվերի սեփական ինտերնետ–հասցե: Ծրագիրը համադրելի կլինի տարածված և հասանելի այնպիսի բրաուզերների համար, ինչպիսիք են Internet Explorer, Firefox, Safari, Chrome, Flash Player և Microsoft Media Player ծրագրերը, ինչպես նաև բջջային հեռախոսների համար:
Միջազգային հեռարձակման բյուրոն հոգացել է նաև ծրագրի հնարավոր արգելափակումների համար: Ենթադրվում է, որ այն հնարավորություն կունենա խուսափելու, դիմակայելու և վերականգնվելու օտարերկրյա կառավարությունների և ինտերնետ–պրովայդերների կողմից արգելափակվելու դեպքում: Վերականգնումը տեղի կունենա 24 ժամում:

Առանձնապես նշվում է, որ ծրագիրը կկարողանա հասանելիություն ապահովել միաժամանակ 250 հազար օգտատիրոջ: Բացի այդ, ծրագիրը նախատեսում է օգտատերերի անձնական տվյալների հավաքագրում: Ընդ որում, այդ տվյալները չեն սահմանափակվելու աշխարհագրական դիրքի, ամսաթվի, ժամանակի և այցելած ինետերնետ–հասցեների մասին տեղեկություններով: Այդ տեղեկությունները կպահպանվեն հատուկ պաշտպանվող բազայում: Այդ բոլոր տվյալները փոխանցվելու են ԱՄՆ հեռարձակման հարցերով կառավարողների խորհրդին` հետագա ուսումնասիրման և մշակման համար:

Այսօր արգելափակումը շրջանցելու համար առավել տարածված են VPN տեխնոլոգիաները: Դրա հիմքում ընկած է մի համակարգ, որը թուլ է տալիս անանուն կերպով մուտք գործել ցանկացած կայքէջ` այլ երկրի սերվերին դիմելու հնարավորության շնորհիվ: Ենթադրվում է, որ այդ համակարգը կապված չի լինելու Ինտերնետում որևէ կոնկերտ հասցեի հետ, և ամեն անգամ ի հայտ է գալու նոր հասցեով, անվանումով, և օգտատերերը կարող են կիսվել արդեն նոր հասցեներով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: