Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Ուղեղի բարդ հիվանդությամբ և էպիլեպսիայով տառապող այս փոքրիկին պետությունը զրկել է թոշակից (լուսանկարներ)

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից՝ 5-ամյա Նարեկ Էվոյանը ծնվել է ուղեղի լատերալ ճեղքի արախնիդալ կիստայով, որի հետևանքով երեխայի մոտ առաջացել են մի շարք կարևոր օրգան-համակարգերի խախտումներ. երեխան ունի խոսքի և վարքի շեղումներ, շատ հարցերում հետ է մնում իր հասակակիցներից, իսկ որպես այս հիվանդության հետևանք՝ փոքրիկը ձեռք է բերել նաև Էպիլեպսիա հիվանդությունը։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Նարեկի մայրը՝ Անին, հայտնեց, որ այս 5 տարիների ընթացքում որդին մշտապես եղել է բժիշկների հսկողության ներքո․ «Նարեկն իր կյանքի հինգ տարվա ընթացքում երկու բարդագույն վիրահատություն է տարել։ Գլխի մեջ տեղադրվել է շունտ։ Այդ վիրահատությունները, սակայն, չեն առողջացրել որդուս, նա շարունակում է իր կենսագործունեության ապահովման համար ընդունել շատ թանկ դեղամիջոցներ»,-ասաց մայրը՝ հավելելով, որ երեխայի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունից հետո նրան տրվել է հաշմանդամության կարգ, և պետությունից մինչև 2018 թվականի փետրվար ամիսը ստանում էր 21․500 դրամ թոշակ, որից, սակայն, հանձնաժովողովի որոշմամբ, զրկվել են։

Թե որն է եղել երեխային թոշակից զրկելու պատճառը, մայրը չգիտի․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հոգեբուժական մասնագիտացված հանձնաժողովն ասաց, որ իրականացված բուժհետազոտությունների արդյունքներով Նարեկն արդեն առողջ է, չի կարող ճանաչվել հաշմանդամ, և երեխային զրկեցին հաշմանդամության կարգավիճակից ու թոշակից»,-ասաց նա։

Անիի խոսքով՝ Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հոգեբուժական մասնագիտացված հանձնաժողովի նախագահ Վահե Մխիթարյանը նաև նշել է, որ հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն ու օրենսդրությունը փոփոխության են ենթարկվել, և այսպիսի խնդիրներ ունեցող երեխան մեր պետությունում այլեւս հաշմանդամ չի համարվում։

Թե հաշմանդամության կարգի վերաբերյալ օրենսդրության մեջ ինչ փոփոխություն է կատարվել և ինչպես է ստացվել, որ բարդ հիվանդություն ունեցող երեխան, որի առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ վատացել է՝ սկսել է համարվել ոչ հաշմանդամ, ԼՈւՐԵՐ․com-ը կպարզի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և կներկայացնի առաջիկայում։