Սամվել Բաբայանը միակ մարդն էր, ով չէր վախենում Վազգենից. (Ուշագրավ դեպք)
Այն որ Վազգեն Սարգսյանը և Սամվել Բաբայանը մեծ ներդրում ունեն արցախյան ազատամարտի պայքարում և անժխտելի ավանդ՝ մեր հաղթանակում, այդ գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաև, որ այս երկու ֆիգուրներն էլ հարգանք ու երբեմն էլ ակամա վախի մթնոլորտ էին ստեղծում այն վայրերում, որտեղ որ հայտնվում էին:
Սպարապետի հետ կապված բազում հետաքրքիր դեպքեր կան, որոնցից շատերը պատմվել, իսկ շատերն էլ մնացել են տարիների հիշողության մեջ: Չկար մի զինվոր, գեներալ կամ բարձրաստիճան մի պաշտոնյա, որ չզգաստանար Վազգենի ներկայությունից: Զգաստանու էին անգամ նրա հարազատներն ու ընկերները, իսկ Բաբայանը ևս դասվում էր նրա ընկերների շարքին:
Պատմում են, որ մի անգամ, երբ Վազգենը հյուր էր գնացել Սամվել Բաբայանին, վերջինս դիմավորել էր նրան իր երկու հարկանի տան պատշգամբում կանգնած, ողջունել Վազգենին և տուն հրավիրել: Սա թերևս բացառիկ դեպք էր, քանզի չլսված բան էր, որ սպարապետը որևէ մեկին հյուր գնա և նրան դիմավորեն ոչ թե տան բակում կանգնած, նախապես պատրաստված, այլ՝ տապչկաներով և պատշգամբից ներս հրավիրելով: