Վարչապետի ընտրության օրը ՀՀ ԱԺ նիստը կկայանա Նոյեմբերյանում
Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այս պահին Նոյեմբերյանի մշակույթի տանը ակտիվ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ... Պարզվում է՝ ԱԺ-ն #Իմքայլը նախաձեռնության՝ վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Ազգային ժողովը շրջափակելու որոշման դեմ կրեատիվ բան է մտածել՝ ՀՀ ԱԺ նիստը անցկացնել սահմանամերձ Նոյեմբերյանում։ Նիկոլենց համար ֆիզիկապես անհնարին կլինի 200 ԿՄ կտրել ոտքով, իսկ մեքենաներով հեռավոր շրջան կրիտիկական զանգված հասցնելը անհնար է...
Ի դեպ, ինչպես նախագահի երդմնակալության դեպքում՝ այդ նիստը ևս անհասանելի է լինելու լրագրողների համար...
Դե ինչ, այս աժիոտաժի մեջ նոյեմբերյանցիները գոնե մի քյար կունենան՝ տեսնելով անբարեկարգ փողոցներում իրենց թանկարժեք մեքենաները ջարդող քաղաքական ներկապնակը...
Համ էլ պատգամավորները կտեսնեն մեր անտառները և գոնե կհասկանան, որ այնտեղ հանքեր բացելը տկարամտություն է...