Փեսացուի անակնկալը ստիպել է հարսնացուին արտասվել (տեսանյութ)
Սեփական ընտանիքը ստեղծելու որոշումը ողջ կյանքի ընթացքում մարդկանց ընդունած կարևորագույն և ամենապատասխանատու որոշումներից մեկն է: Այս որոշմանը հաջորդում է հարսանեկան արարողությունը, որը յուրաքանչյուր զույգ ձգտում է այնպես կազմակերպել, որ երկար մնա մարդկանց հիշողություններում:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որը դեռևս մեկ տարի առաջ է հայտնվել համացանցում: Այս տեսանյութի հերոսներն ամուսնական մի զույգ է, ով սեփական հարսանեկան արարողությանը հաջորդած խնջույքի ընթացքում առաջին անգամ պետք է պարեին որպես ամուսիններ: Զույգի կողմից սպասված պարի համար ընտրվել էր վերջիններիս ամենասիրված երգը, որն էլ դարձել է փեսացուի անակնկալի անբաժանելի մասը:
Իսկ թե խոսքն ինչ անակնկալի մասին է, որը ստիպել է հարսնացուին արտասվել՝ դիտե՛ք ստորև ներկայացված տեսանյութում: