Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան
uncategorized

Հայկ Սուքիասյան. «Հասարակության մեջ բողոքի էներգիա կա, որը հիմա ՔՊ–ն կուտակում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրադառնալով երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, քաղաքացիական և ուսանողական ակցիաներին, ընտրված տարբերակների ճիշտ կամ սխալ լինելուն` քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ եթե այդ մարդիկ ընտրել են այդ ճանապարհը, ուրեմն իրենց համար ճիշտը դա է: Իրենց արարքին գնահատական տալը սխալ է, քանի որ դա իրենց ընտրության հարցն է: Այլ հարց է՝ դա արդյունք կտա, թե՝ ոչ:

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ նրանք այդ գործը սկսել են, առաջին հերթին խոսում է հասարակության առողջության ու քնած չլինելու մասին: Դժվարանալով պատասխանել այս ամենի արդյունավետության մասին՝ այնուամենայնիվ նշեց, թե արդյունք տալու համար կառույց պետք է լինի, որն ինքը չի տեսնում: Սուքիասյանի համոզմամբ, արդյունք ունենալու համար պետք է կառույց առաջանա: Իսկ այս ամենը էնտուզիազմի վրա առաջացած մի բան է, որն, իհարկե, դրական է և հասարակությանը զգոն պահելու համար է: Սակայն նշեց, թե դեռ պետք է ընթացքին հետևել, տեսնել, թե ինչպիսի թափ այն կարող է հավաքել: Կարծում է՝ հնարավոր է արդյունք ունենա՝ կախված ընթացքի զարգացումներից:

Մեր այն դիտարկմանն էլ, թե այս ակցիաների հետևում որպես կառույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է կանգնած, պատասխանեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»–ը կառույց չէ: Կառույց լինելու համար պետք է մարզային կառույցներ ունենալ, մարզկենտրոններում գործ անել:

«Բայց ամեն դեպքում իրենց գործը օբյեկտիվ է: Հասարակության մեջ բողոքի էներգիա կա: Հիմա նրանք այդ էներգիան կուտակում են: Որքանով դա իրենց կհաջողվի, ես չեմ կարող ասել: Բայց եթե պետությունը արդար չէ, եթե երկիրը իրավական չէ և կա արտագաղթ, եթե հասարակության զգալի հատվածը աղքատ է, ապա նման երևույթներն այսպիսի երկրներում միշտ լինելու են:

Առաջին, երկրորդ, երրորդ անգամ չեն հաջողի, չորրորդ անգամ կհաջողեն: Դրա համար իշխանությունները պետք է հասկանան, որ խորհրդարանական համակարգը, որին իբրև թե անցել են, պետք է գործի: Եթե իներցիայով շարունակելու է գործել նախկին կիսանախագահական մոդելը, ապա բողոքի ակցիաներ լինելու են ավելի շատ: Կհաջողեն, թե ոչ՝ կազմակերպման ձևից է կախված»,– նկատեց նա:

Դուք այնքան էլ չեք հավատում, որ այսօր Ազատության հրապարակում կարող է ինչ–որ նշանակալի բան տեղի ունենալ հարցին էլ քաղաքագետը պատասխանեց, թե քաղաքականության մեջ հավատալ կամ չհավատալ չի լինում: Գործընթացն ինչպես կգնա, դրա զարգացումից նոր միայն կարող են կանխատեսումներ անել:

Սուքիասյանի խոսքով արդյունք չունենալը կամ մեծ մոբիլիզացիա չլինելը ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» կազմակերպման ձևից է կախված, այլ պարզապես ժողովուրդը հասկանում է, որ վարչապետի ընտրությունը կամ չընտրությունը իր հետ կապ չունի:

«Ինչ–որ մարդիկ իրենց մեջ իշխանաբաժանությամբ են զբաղվում: Ընտրություններ չեն լինելու, լինելու է վարչապետի նշանակման գործընթաց, որն իրենց հետ մեծ հաշվով կապ չունի: Այս անտարբերությունն էլ կարող է չնպաստել մոբիլիզացիային»,– հավելեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում