Ալիևին ցմահ վռնդել են Ռուսաստանից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես գրում է ռուսական «Պրայմկրայմ» կայքը, երեկ «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա–Բաքու չվերթի ինքնաթիռով Ադրբեջան է արտաքսվել «օրենքով գող» Իլհար Ալիևը, ով քրեական աշխարհում հայտնի է Իլհար Դմանիսկի մականունով: ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի որոշմամբ Ալիևը ցմահ արտաքսվել է Ռուսաստանից:
Ալիևը ՌԴ Կիրովյան մարզի Օմուտինսկ քաղաքի բանտից արտաքսվել է ապրիլի 2–ին, նրան տասը օր «փակել են» արտասահմանյան քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնում:
Հիշեցնենք, որ Իլհար Ալիևը ձերբակալվել էր 2014 թ. գողական «սխոդկայի» ժամանակ, որը կազմակերպել էր Էդիկ Ասատրյանը (Ասետրինա):
Գողերի հավաքը տեղի էր ունեցել Դեդ Հասանի նախկին «ռեզիդենցիայում»՝ «Ստարի ֆաետոն» ռեստորանում:
«Օրենքով գողերից» երեքի մոտ այն ժամանակ թմրանյութեր էին հայտնաբերել: Ալիևին «տվեցին» չորս տարի, որից երեքը բանտում վատ պահվածքի պատճառով նա անց է կացրել Բալաշովի խստացված ռեժիմով բանտում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում