Անասելի դաժանություն․ Հայաստանում սուր գործիքով կտրել են շան ոտքը և բաց թողել
Թափառող շների բուժմամբ և նրանց որդեգրման հարցերով զբաղվող ԴԻՆԳՈ Թիմը ֆեյբուքյան էջում սեսանյութ է հրապարակել, որով ցույց են տալիս մարդու կողմից դաժանության սարսափելի դրսևորում բնության այլ արարածների նկատմամբ։ Ստորև ներկայացված տեսանյութին կից նաև գրված է․ «Որքան ցավալի է ապրել մի հասարակության մեջ, որտեղ ամեն օր ականատես ենք լինում մարդու կողմից դաժանության իրենից թույլի նկատմամբ:
Ահազանգ ունեցանք հետևի ոտքը բացակայող ձագուկի մասին: Դե առաջին բանը, որ մտածեցինք՝ այն էր, որ ընկել է մեքենայի տակ: Բայց որքան մեծ էր շոկը, երբ բժիշկը նայելուց հետո ասաց, որ սա հատուկ կտրած է սուր գործիքով: Բժիշկն էլ երկար ուշքի չէր կարողանում գալ այս փաստից: Այն, ինչ երևում է տեսանյութում, ընդամենը կեսն է: Կտրվածքը մի քանի անգամ ավելի խորն է...
Նա շտապ վիրահատության, հոսպիտալացման, հատուկ սնունդի և հետվիրահատական խնամքի կարիք ունի: Խնդրում ենք օգնեք մեզ՝ հավաքել 60.000 դրամ՝ նրա ծախսերի համար»։
Մանրամասն ԱՅՍՏԵՍ