Հորոսկոպի ամենաբարդ բնավորությունն ունեցող 4 տղամարդիկ
4-րդ տեղ – Կույս
Հիմնականում Կույս տղամարդիկ խելացի են, սակայն այս փաստն ու դրա գիտակցումը նրանց անտանելի է դարձնում: Կույսերը շատ խստապահանջ և բծախնդիր են: Նրանք զարմանալիորեն բավականին անինքնավստահ են և, հետևաբար, նաև անտանելի խանդոտ: Նրանք կարող են ամեն մանր թվացող բանից մեծ պատմություն սարքել:
Կույս տղամարդու մոտ քիչ թե շատ լավ հարաբերություններ են ստացվում Ցլերի, Խեցգետինների, Կարիճների և Այծեղջյուրների հետ: Հակացուցված են հարաբերությունները Խոյերի, Աղեղնավորների և Առյուծների հետ, իսկ հենց Կույսերի հետ, առհասարակ, անհնար է:
3-րդ տեղ – Այծեղջյուր
Այծեղջյուր տղամարդկանց հետ էլ ավելի բարդ է, քան Կույսերի հետ: Նրանք դասական կնատյացներ են: Այո՛, նրանք ամուսնանում են, սակայն դա անում են հաշվենկատորեն, կինը պետք է ամեն առումով շահավետ լինի: Լավ կամ բարի խոսք նրանից լսելը գրեթե անհավանական է, իսկ այ քննադատության պակաս հաստատ չեք զգա:
Այծեղջյուր տղամարդիկ քիչ թե շատ լավ հարաբերություններ կարող են ստեղծել Ցլերի, Կույսերի և Կարիճների հետ: Իսկ այ օդային և կրակային նշանների հետ պարզապես աղետ կլինի:
Մանրամասն ԱՅՍՏԵՂ