Մոսկվայում ձերբակալվել է օրենքով գողի թագից զրկված Վարդան Ասատրյանը՝ Բջեն
Ինչպես տեղեկացնում է ռուսական Primecrime.ru-ն՝ Մոսկվայի Պրեսնեսկի շրջանի դատարանը ձերբակալվել է 56-ամյա հայ, նախկինում «օրենքով գող» Վարդան Ասատրյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Բջե մականունով: Վերջինս մեղադրվում է խոշոր չափի թմրանյութի անօրինական շրջանառության մեջ:
Վարդան Ասատրյանը ձերբակալվել է ապրիլի 5-ին, Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 15 գրամ հերոյին տեսակի թմրանյութ: Եթե Ասատրյանի մեղադրանքը հաստատվի՝ նրան սպառնում է 10 տարի ազատազրկում: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երեխաներ գողանալու և փրկագին պահանջելու պատճառով Բջեին 2008 թվականին թագից զրկել է կրիմինալ աշխարհի գեներալ Դեդ Հասանը: