«Օրենքով գող» Էդիկ Թբիլիսկին անհետացել է ՌԴ Չելյաբինսկի կալանավայրից. հարազատները ահազանգում են
«Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (առավել հայտնի՝ Էդիկ Թբիլիսկի կամ Օսետրինա) հարազատները չեն գտել նրան ՌԴ Չելյաբինսկի կալանավայրում և հայտարարում են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հաղորդում է mzk1.ru-ն:
Փաստաբան Մուշեղ Հայրապետյանի խոսքով՝ վերջին անգամ Ասատրյանին տեսել են հունվարի 31–ին, իսկ փետրվարի 1–ի գիշերը անհայտն անձինք դուրս են բերել նրան կալանավայրից և տարել անհայտ ուղղությամբ։
-Կալանավայրում հրաժարվել են որևէ տեղեկությոն հայտնել մեզ Էդուարդի մասին, չնայած այն հանգամանքին, որ նրանք պարտավոր են անել դա օրենքի շրջանակներում,- նշել է փաստաբան Մ. Հայրապետյանը:
Հնարավոր է, խոսքը «օրենքով գող»–ին նոր կալանավայր տեղափոխելու մասին է։ Փաստաբանը մտադիր է պարզել Ասատրյանի գտնվելու վայրը և այդ նպատակով դիմելու է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանին։
Նշենք, որ Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինան թմրանյութեր պահելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2016 թվականի մայիսին իր որդու՝ Սերյոժա-Բենթլիի դեմ հարուցված գործի շրջանակներում։