Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան
uncategorized

250 հազար դրամ՝ նախագահականի կայքը Արմեն Սարգսյանին «համապատասխանեցնելու» համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահի աշխատակազմը www.president.am կայքի մշակման ծառայությունների դիմաց կվճարի 250 հազար դրամ, ինչի մասին տեղեկանում ենք կառավարության՝ Մեկ անձից կատարվող գնումներ ենթաբաժնից: Պայմանագիրը կնքվել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Գրիգորյանի և «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ–ի տնօրեն Ա. Մխիթարյանի միջև: Ընկերությունը աշխատակազմի պահանջներն ու կայքի փոփոխություններն ավարտին հասցնելու համար 20 օր ժամանակ ունի, ավելի ստույգ՝ մատուցման ժամկետ է սահմանվել ապրիլի 30–ը:

Համաձայն պայմանագրի՝ կայքում նոր կառուցվածքին ու գործունեությանը վերաբերող համապատասխան կառուցվածքային բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև կայքի գործող բովանդակության՝ կառավարման համակարգի լրամշակում պետք է կատարեն:

Մասնավորապես պետք է արխիվացնել Սերժ Սարգսյանի և Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այցելուների ծրագիր բաժինը, որն անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել Վարչապետի կայք, նախագահի նստավայրը՝ իր ենթաբաժիններով: Վերջին տեղեկատվությունը նույնպես պետք է փոփոխություններով տեղափոխել Վարչապետի կայք:

Ի դեպ վարչապետ բառը մեծատառով է գրված եղել փաստաթղթում: Իսկ մինչ այս, նկատենք, որ վարչապետ բառը միշտ էլ գրվել է փոքրատառով, փոխարենը՝ մեծատառով է գրվել նախագահ բառը: Հետաքրքիր միտում է նկատվում, այնպես չէ՞:

Ինչևէ, շարունակենք անդրադառնալ կայքի փոփոխություններին:

Միաժամանակ կայքից պետք է հանվեն որոշ բաժիններ: Դրանք են՝ նախագահական իշխանության խորհրդանիշ, նախընտրական ծրագիր, աշխատակազմ բաժնի կառուցվածքից հանձնաժողովներ և խորհուրդներ, աշխատակազմ բաժնից՝ քաղաքացիների ընդունելություն, պետական մրցանակներ:

Կայքում առկա բոլոր մնացած բաժիններն իրենց ենթաբաժիններով կպահպանվեն: Կկատարվի միայն բովանդակության փոփոխություն հետևյալ կետերում՝ նախագահ բաժնում նախագահի կենսագրությունը, լուսանկարները, նախագահ բաժնում Առաջին տիկին ենթաբաժինը, նախագահ բաժնում՝ նախագահի նստավայր, Հայաստան բաժնի «Պետական կառուցվածք» ենթաբաժինը:

Իսկ աշխատակազմ բաժնի բոլոր ենթաբաժինների բովանդակությունը անհրաժեշտ կլինի թարմացնել՝ համապատասխանեցնելով նոր ընդունվող իրավական ակտերին:

Մասնավորապես պետք է փոխել՝ կանոնադրություն, բյուջե, քաղաքացիների ընդունելություն, հաստիքացուցակ, հաճախ տրվող հարցեր, հետադարձ կապ ենթաբաժիններում նշված տեղեկատվությունը:

Կայքում ՀՀ նախագահի աշխատակազմի հասցեն պետք է փոխվի և դառնա Մաշտոցի 47: Գրադարան բաժնի ՀՀ նախագահի ենթաբաժնում կավելացվեն նոր նախագահի տվյալները, իսկ հղումներ բաժնում կավելացվի նոր վարչապետի կայքի հասցեն:

Գրադարան բաժնի պետական պարգևներ ենթաբաժնի Բարձրագույն կոչում կետը կհանվի և դրա մեջ ներառված տեղեկատվությունը կտեղափոխվի շքանշաններ ենթաբաժին, որտեղ պետք է ավելացնել «Հայրենիքի շքանշան»–ը և վերոհիշյալ տեղեկատվությունը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում