Արագածոտնի մարզպետի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ով նախորդ տարի է այս պաշտոնում նշանակվել հայտարարագրել է միայն մեկ շինություն: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Գաբրիել Գյոզալյանը հայտարարագրել է ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված մի շինություն, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել:
Արագածոտնի մարզպետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 35 հազար ամերիկյան դոլար և 3 հազար եվրո: Եկամուտներ Գյոզալյանը չի ունեցել:
Նշենք, որ Գյոզալյանին առաջին անգամ չէ, որ վստահվել է Արագածոտնի մարզպետի աշխատանքը: Այս պաշտոնն է նա զբաղեցրել նաև 2003–2009 թթ., իսկ մինչ այդ էլ՝ 1998–2003 թթ. եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալը: Դեռևս 1998 թ. եղել է մարզպետի գլխավոր խորհրդական: Մինչ նախորդ տարվա նշանակումը՝ 2011–2015 թթ. զբաղեցրել է «Аэропоника» ԲԲԸ–ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: