Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան
uncategorized

Ռուս–հայկական զորախումբ՝ ՀՀ ու Նախիջևանի սահմանագծին.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվեց միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: ՌԴ–ի ու ՀՀ–ի՝ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ «Փաստը» զրուցեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:
«Հաշվի առնելով որոշ մանրամասներ, կարող եմ ասել, որ միավորված զորախումբը պրակտիկորեն օրինականացված հիմքեր կստանա տեղաբաշխվելու անգամ Հայաստանի ու Նախիջևանի սահմանին: Այսուհետ ոչ ոք չպետք է զարմանա, որ թուրք–ադրբեջանական զորախմբի հարձակման ժամանակ պատասխան հարված են ստանալու ոչ թե Հայաստանի զորքերից, այլ միավորված հայ–ռուսական զորախմբի կողմից»,– ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Նախիջևանի տարածքում են տեղակայված համապատասխան թուրքական զորախմբերը:

Ըստ քաղաքագետի՝ ռուս–հայկական ռազմական համագործակցության այս ձևաչափը պարզ ակնարկ է բոլոր այն պետություններին, որոնք որոշ հավակնություններ ունեն Անդրկովկասի նկատմամբ:

«Այս համագործակցությունը կարելի է կապել նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող սրացումների հետ: Կարելի է ասել, որ համագործակցությունն ուղղված է ապագային: Հնարավոր է, որ զորախմբի թափը ավելի շուտ գործի դրվի, կարող է և ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չլինի»,– ասաց նա` անցում կատարելով ռազմաքաղաքական ոլորտում ՌԴ–ի ու ՀՀ–ի միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացմանը. «Կանխատեսումներ անել այս ուղղությամբ չէի ցանկանա: Դրա մասին կխոսի 2017 թվականի ողջ ընթացքը: Այս կոնտեքստում պետք է չանտեսենք, որ 2016 թվականի ավարտին իրավիճակը Հայաստանի շուրջ բավական սրված է: Սրացման պատճառ են բոլոր այն երկրները, որոնք բացահայտ հայտարարություններ են արել Իրաքի, Սիրիայի վերաբերյալ, չենք անտեսում նաև քրդերի վերաբերյալ հայտարարությունները: Այստեղ շատ խոշոր խաղ է գնում, ինձ թվում է, դրա մասին հայաստանյան իշխանությունները լավատեղյակ են: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք զարգացման սցենարին»:
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող վերջին սրացումներին, քաղաքագետը կարծում է, որ դա ոչ թե ստորագրված համաձայնագրի հետևանքն է, այլ «Նրա հետևանքն է, որ Ռուսաստանը սկսել է քիչ թե շատ բացված փակագծերով զենք տրամադրել ՀՀ–ին: Նրանք զորախմբի ստեղծման մասին տեղյակ էին վաղուց, դեռ այս տարվա օգոստոսի 16–ից»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: