WikiLeaks-ը ենթարկվել է ցանցահենային հարձակման
WikiLeaks կայքը ցանցահենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նամակների երկրորդ մասի հրապարակումից հետո։ Այս մասին հաղորդում է նախագծի թվիթերյան էջը։
«WikiLeaks-ի սերվերները գտնվում են նպատակաուղղված DdoS զանգվածային հարձակման տակ #DNCLeak2-ի հրապարակումից հետո»,-նշել են կազմակերպության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի 8263 էլեկտրոնային նամակ։ Առաջին մասի հրապարակումը տեղի էր ունեցել հուլիսի 22-ին։