Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ՀՀ տնտեսական նոր քաղաքականության մոդել

Արամ Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համաշխարհային «Our World» պարբերականում հանդես է եկել հեղինակային հրապարակումով, որտեղ անդրադարձել է Հայաստանում, նոր տնտեսական քաղաքականության միջոցով, հիմնական մարտահրավերները հաղթահարելու հրատապության խնդրին։
Գագիկ Ծառուկյանը նշել, է որ Հայաստանը իրավամբ համարվում է կամուրջ Ասիայի ու Եվրոպայի միջև, ինչը նաև գալիս է Հայաստանի պատմական անցյալից, երբ Հայաստանը գտնվում էր Մետաքսի ճանապարհի խաչմերուկում և յուրահատուկ կապող օղակ էր տարբեր աշխարհամասերի ու քաղաքակրթությունների միջև։
Այսօր այդ դերակատարումը կրկին արդիական է Հայաստանի պարագայում, քանի որ Հայաստանը մի կողմից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, մյուս կողմից ստորագրել է Համապարփակ համաձայնագիր Եվրոպայի հետ, իսկ երրորդ կողմից շարունակում է սերտ առևտրատնտեսական կապեր ստեղծել Մերձավոր Արևելքի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ։
Այս ամենը կարևորում են Հայաստանի՝ որպես տարբեր երկրների և քաղաքակրությունների միջև կամուրջ լինելու դերակատարությունը։Սրան գումարվում է նաև այն, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ խելահեղ տեմպերով, որտեղ գնալով ավելի մեծ դերակատարություն են ստանում նոր տեխնոլոգիաները և նոր արդյունաբերական մոդելները, ինչն էլ, ըստ Գագիկ Ծառուկյանի, արդիական է դարձնում Հայաստանում նոր տնտեսական քաղաքականության մշակումն ու իրագործումը, որն էլ ավելի կհամապատասխանի նոր աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանի դերակատարությանը։
ԲՀԿ նախագահը նշել է այն երեք ուղղությունները, որոնք պետք է դրվեն նոր տնտեսական քաղաքականության հիմքում: Դրանք են․
- տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտությունը,
- սոցիալական բևեռացման մարտահրավերի լուծումը
- ներգաղթի կազմակերպումը՝ վստահության վերականգման և հավասար մրցակցային պայմանների զուգորդմամբ։
Այս ամենի իրականացումը Հայաստանին կարող են դարձնել օրինակ ամբողջ աշխարհի առաջ, թե ինչպես փոքր տնտեսություն ունեցող, ավելին՝ շրջափակման մեջ գտնվող և պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը կարող է ունենալ ինովացիոն, նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։
Այս ուղղությամբ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հասցրել է կատարել գործուն քայլեր․ մասնավորապես, նրա նախաձեռնությամբ Հայաստանում կայացել է «Նոր քաղաքականություն՝ հանուն բարեկեցիկ աշխարհի» միջագզային համաժողովը, որի շրջանակներում արտերկրից ժամանած բազմաթիվ գործիչներ կիսվել են իրենց մտքերով և տեսակետներով ԲՀԿ նախագահի առաջարկած՝ նոր տնտեսական քաղաքականության մոդելի մասին։
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը ցույց է տվել,որ եթե նա խոսում է որևէ նոր ծրագրի մասին, ապա դա անպայման պետք է իրականություն դառնա։ Վստահ ենք, որ «Our World» պարբերականում նրա կողմից բարձրաձայնվող Հայաստանի նոր տնտեսական քաղաքականության եռաքայլ բանաձևը մոտ ապագայում կյանքի կկոչվի, մանավանդ որ այդ ուղղությամբ արդեն արվում են գործուն քայլեր՝ միջազգային համաժողովերի և տնտեսական նոր ոլորտներում խոշոր ներդրումների տեսքով։