Ինչպես արագ ազատվել ատամի ցավից (ֆոտո)
Ատամի ցավը թերևս ամենատհաճ ցավերից է, որը կարող է մարդը զգալ: Եվ, ամենակարևորը, դրա ի հայտ գալուն անհնար է պատրաստվել:
Իսկապես գործող միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել անտանելի ցավը.
Անանուխ
Անանուխի թեյը վաղուց հայտնի է որպես արագ գործող ցավազրկող միջոց: Անանուխից թուրմ պատրաստեք և ողողեք բերանը մի քանի րոպե: Ինչպես նաև կարելի է բամբակով թաթախել անանուխի թեյի մեջ և քսել ատամներին:
Մեխակի յուղ
Սա ժամանակով փորձված միջոց է, ունի հակաբակտերիալ և ցավազրկող հատկություն: 0,5 բաժակ ջրի մեջ ավելացրեք մեխակի յուղի 2-3 կաթիլ, լավ խառնեք և ողողեք բերանը 30 վայրկյան:
Աղաջուր
Եվս մեկ պարզ և արդյունավետ միջոց: Ատամնաբույժները խորհուրդ են տալիս աղով ողողել բերանը ուտելուց հետո պարզապես որպես պրոֆիլակտիկա:
Վանիլին
Ցավացող ատամի վրա վանիլինի մի քանի բյուրեղ դրեք: Մի քանի ժամվա ընթացքում տհաճ զգացողությունները կանհետանան:
Սառույց
Սառույցի մեկ խորանարդ դրեք ափի V-ձևանի հատվածում, ինչպես պատկերված է: Այդ շրջանի վրա սեղմեք 5-7 րոպե: