Մարմնի լավագույն հատվածն՝ օծանելիք ցողելու համար, բույրը թարմ կմնա ողջ օրվա ընթացքում
Շատերն են նախընտրում օծանելիքը ցողել պարանոցին և դաստակներին, սակայն փորձագետները պնդում են, որ կա մարմնի մեկ այլ հատված, որը կարող է ուժեղացնել օծանելիքի բույրը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Takasago միջազգային ընկերության ավագ պարֆյումեր Սթիվեն Քլեյսը խորհուրդ է տալիս մի քանի կաթիլ օծանելիք ցողել պորտի շրջանում: Այս կետն ավելի լավ է աշխատում, քանի որ այն ջերմություն է արտացոլում հենց մարմնի կենտրոնից և բնական միջավայր է ստեղծում բույրի տարածման համար:
Փորձագետը խորհուրդ է տալիս օծանելիքով ցողել նաև վարսերը, քանի որ դրանք լավ են պահում բույրը և «անուշավետ բուրմունքի հետք» են թողնում, երբ շարժվում եք:
Մյուս ջերմային կետերը ծնկների հետին հատվածներն ու արմունկներն են, որոնք թույլ են տալիս բուրմունքը թարմ պահել ողջ օրվա ընթացքում: