Սև օրեր. Սադոյանը լքում է ՀՀԿ ցուցակները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է` ՀՀԿ–ն շարունակում է զտել իր համամասնական և ռեյտինգային ցուցակները: Հերթական քաղաքական որոշումը իշխող կուսակցությունը կայացրել է Երևանի կենտրոնն ընդգրկող ընտրատարածքի հետ կապված:
«Փաստի» տեղեկություններով` ապագա ԱԺ–ն լքելու է նաև Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը` Ռուբեն Սադոյանը: Քաղաքական դաշտի լուսանցքում չհայտնվելու համար ՀՀԿ ռեյտինգային ցուցակով այդ ընտրատարածքից կփորձի ԱԺ պատգամավոր ընտրվել հենց ինքը` Գագիկ Բեգլարյանը:
Իսկ թե այդ մրցակցության արդյունքում որ գործիչներին են սև օրեր սպասվում` կպարզենք առաջիկայում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: