Մեկ տարի է՝ անտուն տղամարդն ապրում է 1500 դոլար արժողությամբ այս «աղբարկղի» մեջ․ բայց դուք միայն դրա ներսը տեսեք
2016 թ․-ի հունիսից 39-ամյա Դեմիան Քամմինգսը բնակվում է փայտե արկղի մեջ: Նա անտուն է, իսկ այդ կացարանը նրան նվիրել են երկու երիտասարդ, ովքեր զբաղվում են անօթևանների համար օգնություն հավաքելով: 1,2 մետր բարձրության և 1,8 մետր երկարության փայտյա արկղն առաջին հայացքից աղբարկղ է հիշեցնում, բայց այն հագեցած է արևային էներգիայի մարտկոցներով, ներսում հնարավոր է քնել, ճաշ պատրաստել և պահել իրեր: Ընդհանուր առմամբ՝ կացարան արժե 1500 դոլար: