Քահանան եկեղեցու սենյակում սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա աղջկա հետ
33-ամյա քահանան եկեղեցում առանձին սենյակ է հատկացրել, որտեղ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ, ով երգում էր եկեղեցու երգչախմբում:Դեպքը տեղի է ունեցել Տոմսկում: Եվգենիի և աղջկա միջև կապը սկսվել է 3 տարի առաջ, երբ աղջիկը դեռ 12 տարեկան էր: Հատկանշականն այն է, որ քահանան ամուսնացած է:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, աղջիկը սիրահարվել է քահանային ժամանակի ընթացքում, սակայն վախեցել է պատմել այդ մասին հարազատներին:
Այս ամենի մասին հայտնի է դարձել, երբ աղջկա մայրը իմացել է այդ մասին ու աղմուկ բարձրացրել։ Այժմ ընտանիքը պատրաստվում է հեռանալ գյուղից: Քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել: Ռուսական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսական կազմը կարգալույծ կանի քահանային, եթե հետաքննությունն ապացուցի նրա մեղքը: