Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը
Հասարակություն

«Արմավիրում աղանդավորները խլել են ապրիլյան պատերազմից հերոսաբար վերադարձած երիտասարդի կյանքը»

«Ուշադիր եղեք, թե պատերազմող երկրի ներսում որոշ կազմակերպությունների կողմից ինչեր են կատարվում, որն ընդհանրապես չի կարելի թույլատրել։ Վերջերս Արմավիրում տեղի ունեցավ սպանություն․ սպանեցին մի երիտասարդի, որն ապրիլյան պատերազմի քաջարի մասնակիցներից էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։

«Ես եղա իրենց տանը, այնտեղ եկել էին բոլոր իր զինվորական ընկերները։ Սպանողն ո՞վ էր․ աղանդավորներից ինչ-որ մեկը։ Հետաքրքրվում եմ, իմանում, որ սպանողի ընտանիքը աղանդավորներ են, նրա հայրը այդ աղանդավորների ղեկավարն է, ու այդ աղանդավորները խլեցին մի երիտասարդի կյանք, որը պարգևատրվել էր, ապրիլյան պատերազմից հերոսաբար եկել էր։ Պետք է տեսնեիք՝ իր մարտական ընկերները, Մեղրիից սկսած՝ մինչև Գյումրի, բոլորը հավաքվել էին, ցավում էին իրենց մարտական ընկերոջ համար։ Դա մեր հասարակության սխալն է, որ թույլ ենք տալիս, դա մեր սխալն է, մեր մորթապաշտությունն է, որ մեր հասարակության մեջ թույլ են տալիս նման բան»,- հայտարարեց նա։

Ասուլիսից հետո 168.am-ը գնդապետից պարզեց, որ սպանվողը 22-ամյա Նարեկ Պողոսյանն է։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հայկավան համայնքի ղեկավարի հետ, բայց համայնքի մեր աղբյուրները հաստատեցին, որ Նարեկ Պողոսյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։

ՀՀ Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ գտանք հետևյալ հաղորդագրությունը․ 2018թ. մարտի 21-ին՝ ժամը 21:55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1996թ. ծնված Ն. Պողոսյանը։ Ավելի ուշ՝ մարտի 22-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, երիտասարդն առանց գիտակցության գալու մահացել է։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Ն. Պողոսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է Արմավիր գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ Ն.Պողոսյանին կրծքավանդակի և որովայնի շրջանում, դանակի գործադրմամբ, 7 հարված է հասցվել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր գյուղի բնակիչ է՝ ծնված 1999թ., վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

168.am-ի հետ զրույցում Ղումաշյանը հաստատեց, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը վերաբերում է հենց իր նշած երիտասարդին։