«Չեմ կարծում, որ որևէ մեկը կուզեր ապրել այն կյանքով, որով ես եմ ապրում». Նազենի Հովհաննիսյան
Կանացի զրույց Նազենի Հովհաննիսյանի հետ. կանանց միամսյակի շրջանակում «Նարցիս» վերնատանը հավաքվել էին դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գործունեությանը հետևող, նրա արվեստի երկրպագու կանայք՝ մեկ օր սիրելի արտիստի հետ անցկացնելու համար: Լրագրող Վարդ Սիմոնյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման մասնակիցների թիվը սահմանափակ էր։
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երաժշտության հնչյունների ներքո միջոցառմանը ներկա կանայք շփվեցին Նազենիի հետ, լսեցին նրա մտքերն ու կարծիքը տարբեր խնդիրների վերաբերյալ, փոխանակվեցին իրենց մտքերով և հաղորդավարուհուն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: