Դիանա Գրիգորյանի՝ «սեքսուալ» ձևով պաղպաղակ ուտելը քննարկումների առիթ է դարձել
Ռեժիսոր, սցենարիստ և իր ուժերը նաև դերասանության մեջ փորձող Դիանա Գրիգորյանի՝ պաղպաղակ ուտելով լուսանկարը, քննարկումների առիթ է դարձել: Լուսանկարն, որ համացանցում տեղադրել է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը, ստոպ կադր է սերիալային նկարահանումներից. նման մի կադր էլ՝ կրկին պաղպաղակ ուտելիս և կրկին ճոճանակի վրա: Շատերին սա հիշեցրել է համաշխարհային կինոյում վաղուց ու բազմիցս օգտագործված կադր, որ, ըստ համացանցի հայ օգտատերերի, օտարների մոտ ավելի անկեղծ է ստացվում, քանի որ, ինչպես նրանցից մեկն է նշել, «կոմպլեքսները մեր դերասաններին նույնիսկ պաղպաղակ ուտելուց են խանգարում...»:
Բացի այդ, համացանցում տարածված լուսանկարներն ու ստորև բերվող տեսանյութը առիթ են դարձել կրկին մտածել հայկական սերիալների որակի ու ներկայացրած թեմաների մասին:
Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության: