Հղի Նարգիզը պատմել է‚ թե ինչպես է ամուսնու կողմից դաժան բռնության ենթարկվել
Երգչուհի Նարգիզ Զաքիրովան անկեղծորեն պատմել է, որ նա ընտանեկան բռնության է ենթարկվել: Հայտնի երգչուհին ծեծի պատճառով անգամ հիվանդանոց է ընկել: Հիվանդանոցից դոիրս գալուց հետո նա որոշել է ամուսնալուծվել: Այս մասին հաղորդում է Dni.ru-ն:
Վերջերս Նարգիզ Զաքիրովան «Нелюбовь» երգի համար տեսահոլովակ է թողարկել: Իսկ նախօրեին՝ ապրիլի 2-ին համացանցում տեսանյութ է հրապարակել‚ որտեղ կանայք խոսում են իրենց կյանքի սարսապելի պատմությունների մասին:
Էռնուր Կանայեբեկովի հետ ամուսնության ժամանակ նրա կյանքը դժվարությամբ է անցել: «Ցավոք, իմ երկրորդ ամուսնությունը հենց սկզբից ձախողված էր, և ես դա լավ գիտեի, բայց ինձ թվում էր, որ կարող է ինչ-որ բան փոխվել»: Ինձ համար ամենացավոտ այն եղավ, երբ ես հղի էի և իմ ամուսինն ինձ այնքան ուժեղ հարվածեց‚ որ ես գլոխով հարվածեցի պատին»‚- պատմել է երգչուհին: