Ինչպես կորցնել կուսությունը ԱՌԱՆՑ ցավի. Հատուկ խորհուրդներ նրանց, ովքեր պատրաստվում են առաջին գիշերվան
Կուսաթաղանթն իրենից ներկայացնում է լորձաթաղանթի շերտեր: Մինչեւ սեռական կյանքով ապրելն այն որոշ չափով փակում է հեշտոցամուտքը, իսկ պատռվում է հիմնականում առաջին հարաբերության ժամանակ: Դրա ձեւն ու դիրքն անհատական է: Կուսաթաղանթի պատռումը զուգորդվում է արյան հետքերով եւ ցավի զգացողությամբ: Արյան քանակը հարաբերական է` կախված տղայի ֆիզիոլոգիական առանձնահատկությունից եւ աղջկա գրգռվածության աստիճանից, որովհետեւ որքան շատ է գրգռված աղջիկն, այնքան արյան մատակարարումը սեռական օրգաններ շատանում է: Դեր ունի նաեւ հոգեբանական նախատրամադրվածությունը եւ այլն:
Եթե մեկ-երկու անգամ չի ստացվում լիարժեք հարաբերություն ունենալ, ապա խորհուրդ կտամ դիմել բժշկի, որովհետեւ լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթը կարծր է: Հանդիպում են հեշտոցի անոմալիաներ, օրինակ, միջնապատի առկայություն, որոնց ժամանակ եւս անհրաժեշտ է մասնագետի խորհուրդ: