Համացանցում են հայտնվել Էլբրուսի շրջանում տեղի ունեցած ձնահոսքի կադրերը
Էլբրուսի շրջանում ականատեսները նկարահանել են ավտոկայանատեղիի վրա ձնահոսքի իջնելու պահը։
Ինչպես հայտնում է Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ձնահոսքի տակ մոտ 15 մեքենա է մնացել:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Նախնական տվյալներով՝ զոհեր կամ վիրավորներ չկան, անհետ կորածների համար դիմումներ նույնպես չեն հաղորդվել: