Դիանա Գրիգորյանի շքեղ զատկական սեղանը
Սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերում:
Դիանան Instagram-ի իր էջում զատկական լուսանկար է հրապարակել:
.jpg)
Տեղադրված լուսանկարում սցենարիստը ցուցադրել է, թե ինչպիսի շքեղ տոնական սեղան է պատրաստել: Դիանա շնորհավորել է իր հետևորդներին Սուրբ Զատիկի առթիվ և իր լուսանկարին կից գրել. «Այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը թող զորացնի մեզ, լցնի ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության։ Քրիստոս Հարյավ ի մեռելոց... Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...»:
Նշենք, որ ավելի վաղ սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանը հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով:
Հիշեցնենք, որ Դիանա Գրիգորյանը հանդիսանում է «Նռան հատիկ», «Առաջնորդները», «Ճակատագրի գերիներ» «Դժվար ապրուստ», «Դժբախտ երջանկություն», «Հարազատ թշնամի» և մի շարք այլ սերիալների սցենարիստն ու պրոդյուսերը: