Ռուսաստանում հայ տատիկը ռինգում հարվածել է թոռան մրցակցին
Համացանցում հայտնի դարձած տատիկը, որն ըմբշամարտի մրցաշարի ժամանակ հարվածել է թոռան հակառակորդին, հայուհի է։
Ռոստովի մարզում ըմբշամարտի «Գուրաշ» մրցաշարի ժամանակ թոռանը պաշտպանած տաքարյուն տատիկը հայուհի է։
Տեսանյութում լսվում է մարզչի խոսքը, որը հայերենի բարբառներից մեկով խորհուրդներ է տալիս մարզիկին` Արշակին։
Տատիկին դուր չի գալիս, թե ինչպես է մրցակիցը վայր գցում թոռանը, և նա բռունցքներով նետվում է ռինգ։ Տաքարյուն տատիկը մոտ է վազում և սկսում հարվածել մյուս մարզիկին հենց մարտի ընթացքում։
Ավելի ուշ ռուսական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ տատիկն իսկապես հայ է, նա անհանգստացել է թոռան համար, ուստի այդպես է վարվել։