Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկը չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Նման լուրեր տարածելը առանց ճշտումների անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի պատճառով 20-ից ավելի զինվորներ են վիրավորվել: