«ՀԺ»․ Տարօրինակ աճ․ Դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճել են
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերտների 2016 թվականին վերաբերող տվյալները, որոնք զարմանալի պատկեր են ուրվագծում: Պարզվում է, որ անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտները դեպի Հայաստան կտրուկ աճել են:
2016-ի դեկտեմբերին ստացվել է 211 միլիոն դոլար, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում: Սա չի տեղավորվում տրանսֆերտների տրամաբանության մեջ: Խնդիրն այն է, որ դրանք սկսեցին անընդհատ նվազել Ռուսաստանում ծայր առած տնտեսական ճգնաժամի պատճառով: Ճգնաժամը ՌԴ-ում չի հաղթահարվել եւ դեռ խորանում է:
Ըստ որոշ դիտարկումների՝ տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆերտ:»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: