Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան
Հասարակություն

Տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում.Արարատում խանդի հողի վրա ամուսինը փորձել է սպանել հարևանին

Արարատի մարզի Այնթապ գյուղում ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Արթուր Սոբչենկոն իր կնոջը` Մ. Կ.-ին և հարևանությամբ ապրող Գ. Ա.-ին կասկածել է դավաճանության մեջ:

Խանդի զեղումներն այնքան են խորացել, որ Արթուր Սոբչենկոն նախ ծեծի է ենթարկել կնոջը, ապա զայրացած վիճակում հրազենը ձեռքին այցելել հարևանին և կրակոց արձակել նրա ուղղությամբ: Գ. Ա.-ը ծանր վիրավորում է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Գործը հասել է դատարան: Նախ նշենք, որ ամուսինները գյուղում անասնապահությամբ էին զբաղվում. կինը կթվորուհի էր, ամուսինը` անասնապահ:

Կալանավորված Արթուրը տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ պատմել, որ դեպքի օրը տուժողի հետ սեղան են նստել, հաց կերել, խմել: Սակայն կերուխումն ընդհատվել էր, երբ՝ «Տեսա, որ կնկաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի, հետո փող տվի, գնաց խանութ, կնկաս հետ կռիվ արեցի, ասեց` տենց բան չկա, ես էլ զենքը վերցրի, խփեցի»:

«Անուղեղի մեկն է, դանակահարության համար մի անգամ արդեն չորս տարով նստել էր, երեւի սիրտը էլի բերդ ա ուզել: Իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսել է, որ կնոջ մեջքը բաց է, ինքն էլ իր խելքով մտածել է, որ ես եմ ասել, ավելի շուտ՝ իմ խաթեր է կնիկը մեջքը բաց հագնվում: Մտածել է, որ ես ու կնիկը, դե ոնց ասեմ՝ քույրս, իբր իրար հետ ենք, էլի: Ես չհասկացա էլ, թե ոնց վայրկյանների ընթացքում էդ ամեն ինչը եղավ. էրեխեքի, կնկա ներկայությամբ կրակեց վրաս: Նստած հաց էինք ուտում, գնաց, հրացանը բերեց ու կրակեց»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ավելի վաղ ասել էր տուժողը:

Եվ այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, Արթուր Սոբչենկոյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել նրան 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Արթուր Սոբչենկոյից հօգուտ հարևանի պետք է բռնագանձվի 300 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ որսորդական-սպորտային ակոսափող հրազենը՝ թվով 17 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով, պետք է հանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Արթուր Սոբչենկոն միջնորդում է վերանայել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արթուր Սոբչենկոն 2003թ.-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել կնոջ հետ, 2014թ. մարտ ամսից նրա ու չորս անչափահաս երեխաների հետ համատեղ բնակվել Արարատի մարզում, ֆերմայի տարածքում, որտեղ վարձավճարով զբաղվել է անասնապահությամբ: Հարևանությամբ բնակվել և անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվել նաև Գ.-ը, վերջինիս ու Ա.Սոբչենկոյի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, նրանք հաճախակի են միասին հաց կերել, խմիչք օգտագործել:

Արթուր Սոբչենկոն մի քանի անգամ հարևանին ու կնոջը միասին տեսնելով անասնագոմում, կասկածել է վերջինիս հավատարմությանը ու սկսել անհիմն ենթադրել նրանց միջև հնարավոր սիրային հարաբերությունների մասին: 2015 թվականի մայիսի վերջերին Ա.Սոբչենկոն այդ մասին խոսակցություն է սկսել Գ.-ի հետ՝ ասելով, որ կինն ընդունակ է իրեն դավաճանել և հարցրել է հարևանին նրանց հարաբերությունների մասին: Վերջինս հայտնել է, որ իրենց միջև սիրային կապ չկա և փորձել է վստահեցնել, որ երբեք իրեն թույլ չի տա նման կապ հաստատել կնոջ հետ, սակայն Ա. Սոբչենկոն շարունակել է անհիմն խանդել կնոջը: Ա.Սոբչենկոն որդու ծննդյան տարեդարձի օրը` 2015 թվականի հունիսի 22-ին` ժամը 17:00-ի սահմաններում վագոն-տնակում Գ.-ի հետ միասին ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո` ժամը 20:30-ի սահմաններում գնացել է արոտավայր` անասուններին անասնագոմ բերելու: Ժամը 21:30-ի սահմաններում վերադարձել է կիսակառույց շինություն, որտեղ շարունակելով խանդել կնոջը և նրան կասկածելով Գ.-ի հետ իրեն դավաճանելու մեջ, այդ հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապտակել նրան, որից հետո գնացել վագոն-տնակ: Այնուհետև, երբ վերադարձել է Գ.- և իր հետ բերել օղի` շարունակել են ալկոհոլային խմիչք օգտագործել: Դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել, որ այդ ընթացքում Ա. Սոբչենկոն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ հետ իրեն դավաճանելու համար ներքուստ զայրացած, ագրեսիվ պահվածք է դրսևորել Գ.-ի նկատմամբ ու, չհանդուրժելով կնոջ հետ դավաճանելու նրա հնարավոր այդ քայլը, ժամը 23:30-ի սահմաններում, կնոջ հետ իրեն դավաճանելու անհիմն խանդի շարժառիթով պայմանավորված, կիսակառույց շինության պատուհանից մուտք է գործել ֆերմայի տիրոջ կողմից օգտագործվող շինություն, որտեղ սեղանի տակից հափշտակել է վերջինիս պատկանող «ТOЗ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային հրացանը և 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտը, լիցքավորել հրացանը, որից հետո վագոն-տնակում հրազենի փողը առնվազն 120 սանտիմետր հեռավորությունից ուղղելով Գ.-ի վրա, կրակ է արձակել նրա կենսականորեն կարևոր օրգանների ուղղությամբ:

Սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կրակված փամփուշտի գնդակը դիպել է Գ.-ի կրծքավանդակի աջ շրջանին, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով զուգորդված, աջից` 1-ին և 10-րդ կողոսկրերի կոտրվածքներով, աջ թոքի միջանցիկ վնասումով` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, /բեկորների առաջացումով/, թափանցող կույր վիրավորման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն մահը վրա չի հասել: Դեպքից անմիջապես հետո Ա. Սոբչենկոն իր դիտավորությունը Գ.-ն ներկայացրել է որպես պատահականություն և նրա մոտ իր դիտավորությունը թաքցնելու նպատակով հայտնել է, թե իբր տեղյակ չի եղել հրացանի լիցքավորված լինելու մասին, օգնել է նրան, կանչել շտապօգնություն ու զենքը նույն ճանապարհով տարել և դրել նույն տեղը: