Ահազանգ․ Թրամփի որոշման պատճառով հայաստանցի է արտաքսվել
Facebook-ի օգտատեր Էդգար Մարտիրոսյանը հաղորդագրություն է տարածել սոցցանցի միջոցով և խնդրում է Հայաստանում գտնվող փաստաբանների օգնությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային նոր քաղաքականության առնչությամբ, որից տուժել է նաև ՀՀ քաղաքացի։
«Ձերբակալվածն (անօրինական) կերպով արտաքսվել է Հայաստան Թրամփի նոր հրամանագրի պատճառով, և ինձ խնդրել են պարզել, արդյոք Հայաստանում բնակվող իմ փաստաբան ընկերներից որևէ մեկը կարող է այդ մարդուն դիմավորել Զվարթնոց օդանավակայանում և ասել, թե ինչ պետք է անել հետո։ Որքան հասկանում եմ, պարտադիր չէ, որ տվյալ ոլորտի գիտակ լինեք։ Հետագա ցուցումներ կլինեն, եթե ինչ-որ մեկը ցանկանա օգնել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Էդգար Մարտիրոսյանը խնդրում է բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ են օգնել, անձնական նամակ գրել իր ֆեյսբուքյան էջին։