Նախագահականի պահանջով փակվել է «Սերժ Սարգսյան» ֆեյսբուքյան էջը
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջը նախագահականի պահանջով ժամեր առաջ փակվել է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
- Պարոն Հակոբյան, երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում Սերժ Սարգսյանի անունով բացված էջն այսօր փակվել է: Արդյո՞ք դա նրա պաշտոնական էջն էր, եթե այո, ապա՝ ինչո՞ւ է փակվել:
- Նախագահի անունով բացված էջը կեղծ է, մեր կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց արդյունքում նշված կեղծ էջն արդեն իսկ հեռացվել է սոցիալական ցանցից:
- Ձեռնարկված միջոցներն օրինականության շրջանակո՞ւմ են եղել:
- Բնականաբար, ֆեյսբուքի գրասենյակի հետ կապվել ենք: Հայտնել են, որ նշված էջը կեղծ է, որից հետո ֆեյսբուքից սահմանված կարգով էջը հեռացվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: