Գեներալ Միհրան Պողոսյանին ստիպում են թանկացնել բանանի գինը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը: Թվում է, թե այդպիսի բան չի կարող լինել: Բայց ...
Արդեն շուրջ մեկ շաբաթ է հարկայինի աշխատողները մայրաքաղաքի գրեթե բոլոր առևտրի կենտրոններում ստուգում են, թե որ բիզնեսմենը ինչքան բանան է հանձնում: Ի դեպ, Միհրանի մոնոպոլիան գրեթե նույնությամբ գործում է:
Բայց խնդիրն այն է, որ հարկայինն ուղղակի գեներալին ստիպում է թանկացնել բանանի գինը, որպեսզի պետբյուջե ավելի շատ դրամ մտնի: Առայժմ, մեր տվյալներով, Միհրան Պողոսյանը փորձում է հարկային մարմիններին համոզել, որ նման քայլ չի կարելի կատարել, որովհետև նախ աղմուկ կբարձրացնի սպառողը, հետո էլ՝ շուկայում գների «տեղաշարժ» կսկսվի:
«Փաստի» տվյալներով Միհրանը մեկ արկղ բանանը վաճառողներին է հանձնում 13–15 հազար դրամով, իսկ հարկայինը պահանջում է այն դարձնել 18000:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում