Ընտանիքը կորցրած կեմերովցի տղամարդը նոր սենսացիոն բացահայտում է արել
Կեմերովոյի առեւտրի կենտրոններից մեկում ողջ ընտանիքը` քրոջը, կնոջը եւ երեք մանկահասակ երեխաներին կորցրած Իգոր Վոստրիկովը հրապարակել է տեսանյութ այն մասին, որտեղ պատմել է, որ տեսել է առեւտրի կենտրոնի տեսանկարահանող սարքերի ֆիքսած տեսագրությունը:
Ըստ հրապարակման, տեսագրությունից պարզ է դառնում, որ ինչ-որ տղամարդ որոշում է կայացրել կողպել կինոթատրոնի դուռը եւ սպասել փրկարարներին, սակայն փրկարարները այդպես էլ չեն ժամանել:
Նշենք, որ ավելի վաղ Վոստրիկինը հայտարարել է, որ ինչ-որ մարդիկ կողպել են կինոթատրոնի դուռը, եւ մյուսները չեն կարողացել դուրս գալ եւ փրկվել: Նա իր հայտարարության մեջ նշել է, որ ինքը այլեւս կորցնելու ոչինչ չունի եւ իր կյանքը ավարտված է, սակայն մինչեւ վերջ է պայքարելու ճշմարտության բացահայտման համար: