ՄԻ անտեսեք շաքարային դիաբետի այս 10 ՆԱԽԱնշանները
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը:Շաքարային դիաբետի տարածվածությունը մեծահասակների շրջանում կազմում է միջինում կազմում է 1-8,6%, մանկական և դեռահասային շրջանում՝ 0,1-0,3%: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ երկրներում կան դիաբետի չախտորոշված տիպեր, տարածվածությունը կարող է հասնել մինչև 6%: 2002 թվականի տվյալներով շաքարային դիաբետով տառապում է ավելի քան 120 միլիոն մարդ: Վիճակագրական հետազոտությունների տվյալներով յուրաքանչյուր 10-ից 15 տարվա ընթացքում մարդկանց քանակը, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, կրկնապատկվում է: Այսպիսով շաքարային դիաբետը դառնում բժշկա-սոցիալական խնդիր: 2016 թվականի հունվարի 1-ի Միջազգային դիաբետի ասսոցացիայի տվյաներով աշխարհում մոտ 415 միլիոն մարդ՝ 20- ից 79 տարեկան, տառապում է շաքարային դիաբետով, և նրանց մոտ կեսը չգիտի այդ մասին: