Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը
Ժամանց

Ձկներն այսօր բոլորին կզարմացնեն․ մարտի 30-ի աստղագուշակը

Խոյ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է՝ նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմերցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս կգաք։ Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատացեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Ցուլ: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնելու այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Ցուլեր էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել, երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց՝ ուժերից վեր գործեր սկսելով: Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

Երկվորյակ: Վիճաբանություններն այսօր շատ ժամանակ կխլեն: Թեև մեծ ջանքեր չեն պահանջվի հաղթանակ տանելու համար, սակայն ոչ մի լավ բանի այդ ամենը չի հանգեցնի, ուստի նախապես մտածեք՝ արժե արդյոք սեփական վարկանիշը բարձրացնելու համար վտանգել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կվերանայեն իրենց ծրագրերը և կվերագնահատեն արժեքները: Այս գործընթանցն այնքան էլ հաճելի չի լինի, քանզի ստիպված կլինենք խոստովանել, որ շատ ջանքեր անիմաստ են եղել: Մյուս կողմից էլ՝ հին ծրագրերին փոխարինելու կգան նորերը: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Խեցգետին: Գործնական ակտիվությունը ցածր է, և ծուլությունն ամենևին էլ կապ չունի: Պարզապես գործի անցնելու փոխարեն ամպերին նստած շարունակ երազում եք: Չարժե ժամանակ վատնել, մինչ դուք մտովի սավառնում եք երկնքում, ձեր հակառակորդները հստակ քայլեր են ձեռնարկում և հաջողությունների հասնում: Մանրուքների հանդեպ առավել ուշադիր եղեք: Որքան ավելի զգոն լինեք, այնքան ճիշտ որոշումներ կկայացնեք անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան հանգիստ վայելելու, նաև տարբեր ուղևորությունների համար:

Առյուծ: Օրը բարեհաջող ընթացք կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ, փոխարենը սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Ժամադրություններն անմոռանալի կանցնեն, եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը:

Կույս: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Սակայն եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, հոգ չէ, դուք տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Կշեռք: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է, զգոն և աչալուրջ եղեք: Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծելու կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:

Կարիճ: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլին մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում հնարավորություն կունենաք վերականգնելու հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները:

Աղեղնավոր: Զինվեք համբերությամբ, այն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք։ Այսօր ծրագրած բոլոր հանդիպումներին պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել: Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում: Եթե ուզում եք այսօր լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ապա հիշեք, որ անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ:

Այծեղջյուր: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ջրհոս: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի: Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:

Ձկներ։ Այսօր բոլորին կզարմացնեք ձեր համառությամբ ու անկոտրում կամքով: Ոչ մի հարցում զիջումների չեք գնա: Բանն այն է, որ խնդիրներ են առաջացել սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և թուլանալը ձեր դեպքում անթույլատրելի է: Այս դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Ընդդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը: Պատրաստ եղեք իմպրովիզների: Գործել ըստ նախապես կազմած ծրագրերի այսօր դժվար թե հաջողվի: Ձեր երևակայությունն անսպառ է: Ճիշտ որոշումներ կկայացնեք կայծակնային արագությամբ: