Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
News.am-ը գրում է.
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Արարատի մարզպետարանից:
Նշենք, որ Ռուբիկ Աբրահամյանը համարվում է Հովիկ Աբրահամյանի մտերիմներից եւ այդ պաշտոնին էր նշանակվել նրա վարչապետ դառնալուց հետո: