Հարությունյանի՝ 5 միլիոնը գերազանցող արժեթղթերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը 5 միլիոն 605 հազար դրամի չափով արժեթղթեր ունի: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Հարությունյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա բավական մեծ ունեցվածքի տեր մարդ է: Նա հայտարարագրել է երկու բնակարան, երկու հողամաս և նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված մեկ շինություն: Փոխնախարարի սեփականությունն են համարվում նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» և «NISSAN X–TRAIL 2.5 I» մանկիշի ավտոմեքենաները:
Հարությունյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ և 30 հազար ամերիկյան դոլար: Իսկ եկամուտներն էլ կազմել են 387 հազար ռուբլի և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: