Կեմերովոյի հրդեհի ժամանակ ամբողջ ընտանիքին կորցրած տղամարդը պատմել է, թե ով է փակել երեխաների վրա կինոսրահի դուռը
Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկովը, ով հրդեհի ժամանակ կորցրել է 3 երեխաներին, կնոջը և քրոջը, պատմել է, որ կինոսրահներից մեկի դուռը փակ է եղել: Նա այս մասին գրել է ВКонтакте-ի իր էջում:
Ինչպես նշվում է, Իգորին հաջողվել է ձեռք բերել տեսախցիկների նկարահանած կադրերը: Նրա խոսքերով, մարդիկ մնացել են այն կինոսրահում, որտեղ մուլտֆիլմ էր ցուցադրվում, մնացածը փախել են:
- Ինչ-որ տղամարդ փակել է դուռը և սպասել փրկարարներին, բայց նրանք ուշացել են:
Նա նաև նշել է, որ այդ տղամարդուն հաջողվել է փախչել:
Տղամարդուն նաև անհանգստացրել է այն հարցը, թե ինչու կրակի մարման ժամանակ չեն եղել օդային ուժեր: Դրանից բացի, նա թերահավատորեն է վերաբերվում այն պնդմանը, որ փրկարարները ճիշտ ժամանակին են հասել դեպքի վայր:
Հիշեցնենք, որ Կեմերովոյի հրդեհի ժամանակ մահացել է 64 մարդ, որից 41-ը՝ երեխա: